Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ ռուս խաղաղապահներին է հանձնվել 79 միավոր զրահատեխնիկա, 93 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 113 միավոր ՀՕՊ միջոցներ, 96 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 57,6 մլն զինամթերք: