Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի՝ Հռոմի ստատուտի վավերացումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։
«Աշխարհը փոքրանում է Կրեմլի ավտոկրատի համար: Ես ողջունում եմ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։