Հայաստանը 7-րդ օլիմպիական ուղեգիրն ունի
ՍՊՈՐՏՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից։
Հայաստանի հավաքականի 5 մարմնամարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հանդես են եկել նաև առանձին գործիքների որակավորման փուլում. նրանցից 4-ն անցել է եզրափակիչ: