Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +24 +26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+23,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +14 +17,
Լոռիում՝ գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +15 +18,
Տավուշում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +18 +21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +13+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +19+24,
Արարատում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +24 +27,
Արմավիրում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19 +21: