«Կեդմի. Փաշինյանը Հայաստանի համար «տրոյական ձի» է»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAnna-news.info-ն գրում է, որ քաղաքական ու ռազմական կրքերը շարունակում են պտտվել Հայաստանի շուրջ, որը վերջերս իր կամքով լքեց Լեռնային Ղարաբաղը և շարունակեց իր «շեղումը» դեպի արևմտյան ուղղություն։ Անդրկովկասյան այդ հանրապետության հետ կապված իրավիճակը մեկնաբանել է Իսրայելի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Նատիվ Յակով Կեդմին։
Արցախի սուր իրավիճակը, տարածաշրջանում բռնկված ռազմական գործողությունները, որոնք հայկական զինված ուժերի համար ավարտվեցին կայծակնային արագությամբ փաստացի նշանակում են կապիտուլացիա: Քաղաքագետ Կեդմին ստեղծված իրավիճակի մեղքը բարդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։
«Կարել է համարել, որ Փաշինյանը «տրոյական ձի» է, ով գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ։ Բայց դա հայ ժողովրդի խնդիրն է, և թող իրենք իրենց մեջ հաշիվները մաքրեն»,- փորձագետի խոսքերն է մեջբերել է Military Review-ը։
ՀԱՊԿ-ից Հայաստանի մոտալուտ հեռացման մասին մի շարք լրատվամիջոցներում արտահայտված ենթադրությունը Յակով Կեդմիին հավանական չի թվում։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը, ամենայն հավանականությամբ, չի հանի այդ հանրապետության անդամակցությունը, բայց նման որոշում կարող է ցանկանալ կայացնել արևմտամետ Հայաստանի վարչապետը։ «Եթե Փաշինյանն իր դավաճանական քաղաքականության մեջ էլ ավելի հեռուն գնա և ինքը լքի ՀԱՊԿ-ը, ապա դա կլինի Հայաստանի ղեկավարության հերթական ստորությունն իր ժողովրդի նկատմամբ»,- եզրափակել է իր մեկնաբանությունն Իսրայելի անվտանգության նախկին աշխատակիցը։ Ավելին, հայաստանյան վերնախավի այդ շարժումները չեն զարմացնում փորձագետին։ Նա առաջարկել է հիշել, որ նման բան արդեն եղել է Հայաստանի պատմության մեջ «և՛ հարյուր, և՛ երեք հարյուր տարի առաջ»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը