Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության մեծացման համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռազմատեխնիկական համագործակցության հարցերը մշտապես գտնվում են պաշտպանության նախարարների խորհրդի և երկկողմ շփումների ուշադրության կենտրոնում։ Այս կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ բաց է այս ոլորտում համագործակցության խորացման համար»,- ասել է Շոյգուն՝ բացելով խորհրդի նիստը Տուլայում։
Նա խորհրդանշական է համարել, որ գործընկերների հետ համատեղ աշխատանքը սկսվել է Տուլայի պաշտպանական ձեռնարկություն այցելությամբ և ռուսական ռազմական արտադրանքի հետ ծանոթությամբ։
Նրա խոսքով`աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը պարտավորեցնում է ԱՊՀ անդամ երկրներին ունենալ ուժեղ զինված ուժեր, որոնք կարող են արագ արձագանքել առաջացող սպառնալիքներին։
«Այսօր մենք համատեղ նախապատրաստական աշխատանքներ ենք սկսելու Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովուրդների հաղթանակի 80-ամյակի տոնակատարության համար, որի դասերը դեռևս արդիական են։ Եվ դրանցից գլխավորը լավ զինված և պատրաստված զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունն է, որը պատրաստ է համարժեք արձագանքելու մարտահրավերներին և սպառնալիքներին: Աշխարհում առկա ռազմաքաղաքական իրավիճակը դա պարտավորեցնում է»,- ասել է Շոյգուն։
Աշխատանքի ընթացքում նա առաջարկել է «քննարկել գլոբալ օրակարգը, մեր պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության խնդիրները, փոխգործակցության ընդլայնման ուղիները, ամրապնդել դրա ավանդական ոլորտները և փնտրել նորերը»: