11-ամյա աղջկա հրաշալի ելույթը հիացրեց ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին
ՎԻԴԵՈNEWS.am STYLE-ը մանկական «Ձայնը» նախագծում սովորաբար ուշադրություն է դարձնում մեր հայրենակիցների վրա, սակայն այս ելույթն անկարող էինք շրջանցել:
Ռուսական նախագծում հիմա ընթանում է կույր լսումների փուլը: Երեկվա հաղորդման ժամանակ Դենիզա Խակիլաեւան ուղղակի ցնցեց Անաստասիա Պրիխոդկոյի տարբերակով «Վերա» երգի իր շքեղ կատարմամբ:
Երգը մտել է Վալերի Մելաձեի 1996 թվականի «Վերջին ռոմանտիկը» ալբոմի մեջ: Երգի երաժշտությունը եւ բառերը գրել է Կոնստանտին Մելաձեն:
Ժյուրիին հրապուրեց աղջկա վոկալը, որը ամեն տեսակի գովեստներից հետո ընտրեց Վալերի Մելաձեի թիմը: