Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու ավագ քույրերի կրտսեր եղբայրներն են Բորիկն ու Նարեկը: «Բորիկի հայացքում կարծես խստություն լիներ, բայց հոգին նուրբ ու զգայուն էր: Ծնողասեր էր, հայրենասեր, ընկերասեր: Մինչև 13-14 տարեկանը շատ շարժուն երեխա էր: Չնայած Բորիկն ու Նարեկը զույգ եղբայրներ են, բայց բնավորությամբ ծայրահեղություններ են: Նարեկը հանգիստ էր, իսկ Բորիկը՝ հակառակը: Նարեկից հինգ րոպե շուտ էր ծնվել Բորիկը և կարծես առաջնորդի հատկանիշներն իրեն էր վերցրել: Երբեմն անգամ այդ թեմայով կատակում էին եղբոր հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լենան՝ Բորիկի մայրիկը:

Վերհիշում է՝ Բորիկն ընդունակ էր, բայց սովորելու հետ սեր չուներ: «Շատ էր սիրում «Հայոց պատմություն», «Ռազմագիտություն» առարկաները: Իրենց հետ միշտ զրուցել եմ հայոց պատմության մասին, ասում էին՝ մա՛մ, այնքան լավ ես պատմում: Պատմում էի մեր հերոսներից, մեր ազգից, մեր պատմության դավաճանության էջերից: Բորիկի մեջ կարծես վրեժն էր արթնացել: Մի օր ասաց՝ մա՛մ, կռիվ է լինելու, հանգիստ չի մնալու: Ապրիլ յան պատերազմի իրադարձությունները շատ ծանր տարավ: «Երբ որ գնանք ծառայության, թող պատերազմն այդ ժամանակ լինի, որ իմ անելիքն անեմ, որ մեզանից հետո բանակ գնացողները հանգիստ գնան, մայրերը գլուխները հանգիստ բարձին դնեն, մեր քույրերի ու մեր երեխաները խաղաղության մեջ ծառայեն»: Իրենից հետո սկսել եմ հիշողությունս փորփրել, թե ինչու էր Բորիկն այս կամ այն միտքն արտահայտում»:

Բորիկը շրջապատում շատ սիրված էր, սիրում էր ֆուտբոլը, տղաներով թիմ էին հավաքում և հարևան գյուղերի հետ մրցում՝ հաղթում ու պարտվում: Դպրոցն ավարտելուց հետո բուհ չի ընդունվում, բայց մտքեր ուներ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու: Մայրիկի խոսքով, երկու եղբայրն էլ ուզում էին զինվորական դառնալ: Տղաները բանակ են զորակոչվում 2020 թ. հունվարի 20-ին, ծառայում էին Հադրութում: «Երբեք չեն տրտնջացել, որևէ դժվարությունից բողոքել: Ու միշտ ցանկացել են Արցախում ծառայել: Երբ Երևանում վիճակահանությանն էին մասնակցում, Բորիկը թուղթը բացեց՝ Արցախի Հանրապետություն, քարացա, ներքուստ շատ անհանգիստ էի, բայց Բորիկն ուրախությունից պարում էր՝ մա՛մ, Արցախ եմ գնում, եթե Հայաստանն ընտրեի, միևնույնն է, ամեն ինչ անելու էի, որ Արցախ գնանք ծառայելու: Բորիկը սովորել էր ԴՕՍԱԱՖ-ում և զորակոչվել բանակ որպես վարորդ-մեխանիկ: Հիմա էլ երբեմն Նարեկը պատմում է ծառայության օրերից, ժպտում ենք, ուրախանում, ինձ թվում է, որ Բորիկը դեռ ծառայում է, շուտով վերադառնալու է, բայց հետո հայտնվում ենք փշոտ ու դառը իրականության մեջ»: Սկսվում է պատերազմը:

«Տավուշի հուլիսյան դեպքերից հետո մի տեսակ անհանգիստ էի: Տղաներին տեսել էինք երդմնակալության արարողությանը՝ փետրվարի 22-ին, հետո սկսվեց համավարակը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա պատերազմի լուրով: Զանգում եմ տղաներիս, չեն պատասխանում, բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Սեպտեմբերի 27-ին ժամը 2-ի կողմերը Բորիկը զանգեց հայրիկին՝ պա՛պ, լավ ենք, իջել եմ ներքև, տղերքին պետք է վերև բարձրացնեմ: Բորիկի հետ շատ ուշ-ուշ եմ խոսել, Նարեկի հետ՝ երբեմն անգամ ամեն օր: Երկու եղբայր եղել են տարբեր հատվածներում: Պատերազմի սկսվելու պահից իրար չեն տեսել, հեռախոս չեն ունեցել իրենց մոտ: Բորիկի հետ խոսում էի, հարցնում էի՝ Նարեկին տեսե՞լ ես, ասում էր հա, իր մոտ եմ եղել: Նարեկի մասին լուր չուներ, բայց մեզ համոզում էր, թե տեսել է: Օրեր շարունակ իրարից անտեղյակ լինելով՝ մեզ հակառակն էին համոզում»:

Սեպտեմբերի 29-ին Բորիկի մեքենան պայթում է ԱԹՍ-ի հարվածից: «Երբ իմացա, առաջին հարցը, որ տվել եմ՝ զոհ ունե՞նք: Ասաց՝ չէ, փառք Աստծո: Իրեն միշտ ասում էի, որ մեքենայի թափքում նստած բոլոր զինվորների կյանքը քո ձեռքում է, պետք է շատ զգույշ ու ուշադիր լինես: Դրանից հետո Բորիկը տեղափոխվում է այլ գումարտակ: Հրամանատարն ասում է՝ արի, քեզ ուղարկեմ Նարեկի մոտ, բայց Բորիկը չի համաձայնել, «միևնույնն է, նույն պատերազմն է, ամեն մեկս թող մեր տեղում մնանք»: Չգիտեմ՝ Աստվա՞ծ էր այնպես արել, որ տարբեր տեղերում լինեն, ու Նարեկը Բորիկի զոհվելը չտեսներ»: Մայրիկի խոսքով, որդին զենք է վերցրել ու հայրենիքի պաշտպանությունը շարունակել խրամատից: «Երբ զոհվելուց հետո հրամանատարը եկավ մեր տուն, իր անկյունում կանգնած լալիս էր՝ իմ ամենահամարձակ, ամենախելացի, ամենակազմակերպված զինվորներից էր Բորիկը: Տանկը թիրախավորել և հարվածել է Բորիկիս, հրամանատարի շնորհիվ մեզ նրանից մասունք է հասել, եթե հրամանատարն այնտեղ չլիներ, գուցե մինչև հիմա ԴՆԹ-ի պատասխանի սպասեինք: Երբ զրուցում էինք, ասում էի՝ ախր, լուրեր կան, որ թշնամին Հադրութում է, դուք ինչո՞ւ եք մնացել, դուրս եկեք, արձագանքում էր՝ գիտե՞ս, թե որքան բան ունենք այստեղ թողած:

«Ընկերնե՞ր, Բորիկ», այդ պահին, կարծես կոկորդը սեղմած, հառաչանքով, պատասխանեց՝ «հա, մա՛մ, մեր տղերքից շատերն էլ չկան, ուզում ենք նրանց դուրս բերել»»: Մայրիկն ասում է՝ գոհ է նաև որդիների հրամանատարներից, նրանք կյանքեր են փրկել, հրամանատարի շնորհիվ է նաև, որ Բորիկը տուն է «վերադարձել»: Հոկտեմբերի 19-ին մայրիկը վերջին անգամ զրուցել է Բորիկի հետ: Հաջորդ օրը նա զոհվել է: Ընտանիքին տարբեր լուրեր էին հասնում՝ որ ուժեղ գրոհ է եղել, որ լավ լուրի սպասել պետք չէ, բայց Բորիկի անունը չկար նաև գերիների ու զոհվածների ցուցակներում: Օրեր անց Բորիկը, ավելի պարզ ասած՝ նրա մասունքը «հասնում է» ծնողներին: «Բորիկս ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, դու ուժեղ ես: Մտածում եմ՝ երևի սրան էր պատրաստում, որ ուժեղ լինեմ: Ու ինքս ինձ ասացի՝ «իմ երեխեն ուժեղ է, հերոս, պետք է ուժեղ լինեմ, նստեմ իր կողքին ու ճանապարհեմ իրեն, որ իմ փոխարեն չամաչի»»:

Նարեկը Բորիկի հուղարկավորության օրը տուն է հասնում: «Պատմում է՝ գիտեի, որ Բորիկի հետ ամեն բան կարգին է, բայց այդ օրը ներսս սկսեց տաքանալ, կարծես ինչ-որ բան շարժվեր, թույլ էի: Վաշտի հրամանատարին ասում է՝ կապ տուր, խոսեմ Բորիկի հետ, բայց նա արդեն տեղյակ է լինում, թե ինչ է պատահել, ու ասում է, թե կապ չկա: Նարեկի սրտում արդեն կասկածներ են արթնանում: Նարեկին ուղարկում են տուն, ասում, թե Բորիկը վիրավոր է: Նարեկը պետք է հաց տեղափոխող մեքենայով իջներ, բայց վերջին պահին ասում են՝ «ուազով» կգնաս: Հացի մեքենան պայթեցնում են, երկու հոգի զոհվել էր, մեկը՝ վիրավորվել: Ամբողջ ճանապարհին Նարեկս Աստծուն միայն մեկ բան է խնդրել, որ Բորիկը ողջ լինի՝ թող ոտքեր չունենա, իր ոտքերը կլինեմ, թող ձեռքեր չունենա, իր ձեռքերը կլինեմ»:

Նարեկը եղբոր մահն անասելի ծանր է տանում, բայց կարողանում է իր սիրելի ընտանիքի օգնությամբ հաղթահարել ցավը, չնայած մայրիկին հաճախ է ասում՝ իմ կեսը չկա: «Բորիկը սիրում էր կյանքը, նպատակներ ուներ, պետք է դրանք կյանքի կոչենք: Ամեն ինչից զատ, պետք է թիկունք լինենք Նարեկիս:Միշտ ասում էինք՝ Բորիկը Նարեկին թիկունք կլինի, հիմա այդ պատասխանատվությունը մնաց իմ ու ամուսնուս ուսերին: Աստծուն խնդրում եմ՝ երկար ապրեմ, որ Բորիկի փոխարեն Նարեկի կողքին լինեմ: Իրենց ծննդյան օրն ինձ մոտ երկակի զգացողություն է, ինչպես Բորիկիս հուղարկավորության օրն էր: Ամենադժբախտն էի, որ Բորիկս զոհվել էր, բայց ամենաերջանիկն էի, երբ Նարեկս տուն եկավ: Այս օրերին նորից վերապրեցի իմ ցավը, անգամ կրկնակին: Հույս էի փայփայում, որ կգնամ Արցախ, մի բուռ հող կբերեմ տուն, որի մեջ Բորիկիս միս ու արյունն է, շունչն ու հոտը»,-ասում է տիկին Լենան:

Հ. Գ. - Բորիկ Մուսինյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Գարգառ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
Самое популярное