Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը։
«Ինձ հայտնի չէ նրա ձերբակալության մասին, չգիտեմ, թե ում կողմից է նա ձերբակալվել, ձերբակալվե՞լ է արդյոք․ թե՞ ոչ, ունի՞ նա ՌԴ քաղաքացիություն»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ձերբակալվել է Հակարիի կամուրջն անցնելիս։