123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի 3-րդ տարին: Պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող 412 ընտանիք է ապրում: Բազմազավակ ընտանիքներից յուրաքանչյուրին բարերար Կարեն Վարդանյանը որպես ֆինանսական աջակցություն միանվագ տրամադրել է 300 հազարական դրամ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 123 մլն դրամ: