Հրդեհ Իրաքում, հարսանիքի ժամանակ. զոհվել է 450 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Նայնավա նահանգում (երկրի հյուսիս) հրդեհից զոհվածների եւ տուժածների թիվը հասել է 450-ի։ Այս մասին տեղեկացրել է Կարմիր մահիկի իրաքյան ընկերությունը X սոցցանցի իր էջում։
«Զոհվածների եւ տուժածների թիվն այն սրահում, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը, հասել է 450-ի։ Դժբախտությունը տեղի է ունեցել Էլ Համդանիա քաղաքում [որը հայտնի է նաեւ որպես Բահդիդի], այն գտնվում է Մոսուլից [նահանգի վարչական կենտրոնից] արեւելք»,- նշվել է կազմակերպության հաղորդման մեջ, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի, եւս 200 մարդ տուժել է։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների տեղեկացմամբ՝ հրդեհը, հավանաբար, ծագել էր հարսանիքի ժամանակ օգտագործված ճայթռուկներից։ Նշվել է նաեւ, որ սրահում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության պահանջները։ Իրաքի առողջապահության նախարարությունը չի թարմացրել զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը. վերջին պաշտոնական տվյալներով՝ ողբերգության հետեւանքով 100 մարդ զոհվել է, տուժել է 150 հոգի։