Խաղաղապահների բժշկական ջոկատն օգնություն կտրամադրի Ղարաբաղում տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատն օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտում վառելիքով և քսանյութերով պահեստի պայթյունի հետևանքով տուժած 22 բնակչի, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը բուժօգնություն է ցուցաբերում Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած տեղի 22 բնակիչների»,- ասվում է հաղորդագրության մեջ: