«Պայքարը չունի հանգստյան օրեր». Թեեւ հանրահավաքը հետաձգվել է, քաղաքացիները հավաքվել են Հանրապետության հրապարակում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹեեւ նախապես Ազգային կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այսօր երեկոյան ժամը 19-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է, սակայն այս պահին բազմաթիվ մարդիկ են հավաքվել Հանրապետության հրապարակում:
Այստեղ է մասնավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Վերջինս նշեց. «Ես չեմ կարող տանը նստել, ես գալիս եմ այստեղ, ցույց տալու, որ պայքարը չունի հանգստյան օրեր, ես դա չեմ հասկանում: Ես չեմ հասկանում, որն ինչ-որ օրեր կարելի է պայքարել, ինչ-որ օրեր չպայքարել: Ես կարծում եմ՝ այստեղ միշտ պետք է լինի մարդ, որ իշխանությունը հանկարծ մեկ վայրկյան էլ չմտածի, որ այս երկրում բոլորը հանձնված վիճակում են, չմտածի, որ պայքարող հասարակություն գյություն չունի»: