ՄԻՊ-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ այցելել է Կոռնիձորի Հումանիտար կայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան:
Անահիտ Մանասյանն ու Քրիսթինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադության ներքո է:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են: