ԿԽՄԿ-ն, խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն պայթյունի վիրավորներին ՀՀ հասցնելու համար․ Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին գործողությունների հետևանքով և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի վիրավորներին արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:
Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:
Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:
Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»: