ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Արցախից տեղահանվածներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ը օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին, եթե կազմակերպությունը նրանց հետ շփման հասանելիություն ստանա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան։ Եթե ՄԱԿ-ին տրամադրվի մուտքի իրավունք, մենք պատրաստ ենք իրականացնել հումանիտար կարիքների գնահատում և օգնություն տրամադրել տուժած մարդկանց: Մեր ներկայացուցիչները ներկա են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Նրանք պատրաստ են աջակցել օգնության ցանկացած ջանքի, եթե հնարավորություն տրվի»,- ասել է նա:
Երկուշաբթի օրվա դրությամբ Ղարաբաղից Հայաստան է մեկնել ավելի քան 6,5 հազար մարդ։ Իշխանությունները խոստանում են կացարաններով ապահովել տեղահանվածներին։