Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ:
Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։