Մերժում ենք խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերը․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանը մնում է մեր դաշնակիցը, դա մեզ հարազատ ժողովուրդ է։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլը հասկանում է Ղարաբաղում իրավիճակի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն համաձայն չէ ռուս խաղաղապահներին մեղադրելու փորձին։ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի, այդ թվում՝ Փաշինյանի հետ, սակայն կտրականապես մերժում է ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերը»,-ասել է նա։