Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել. փաստաբան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓաստաբան Լուսինե Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ծանոթացեք` Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14-ամյա Ամուրն է, ինքն էլ` անվան պես ամուր տղա։ Այսօր առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին։ Բերման ենթարկվելուց բացի` նաև ֆիզիկական բռնության է ենթարկվել ճանապարհին (հարվածներ գլխին)։
Ամուրը վերջին բերման ենթարկվածն էր, որ ինձ հետ դուրս եկավ բաժնից։ Մնացածը չափահաս էին, բայց միայն Ամուրին 3 ժամ անիմաստ պահեցին բաժնում, թեև` գործողություններն ավարտվել էին։
Դատողությունները` թողնում եմ ձեզ ։
Նկարը հրապարակում եմ ծնողի թույլտվությամբ»։