Սուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը և նրանց այլ կողմնակիցները, որոնք երեք օր է, ինչ հացադուլ էին հայտարարել Գարեգին Նժդեհի արձանի մոտ, այսօր, հոգևոր հայրերի հորդորով, դադարեցրին այն։
Ինչպես հայտնում է 24news-ի թղթակիցը՝ Վեհափառ Հայրապետի հորդորով հացադուլավորներին այցելեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը և հայտնեց, որ նրանց հորդորները տեղ են հասել։
Նրանց այն կոչը, որ պետք է մտավորականությունը, հոգևորականները և հասարակության այլ շերտեր միանան և այս ծայրագույն իրավիճակից լուծումներ գտնեն ընդունվել է։