Թայվանի գործարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 6 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանում գոլֆի գնդակներ արտադրող ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 6 մարդ, նրանցից երեքը հրշեջներ էին, որոնք զոհվել են պայթյունի հետեւանքով, տեղեկացրել է AFP-ն։
Հրդեհի հետեւանքով, որն սկսվել է ուրբաթ երեկոյան եւ մոլեգնել ամբողջ գիշեր, տուժել է ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասը ֆաբրիկայի աշխատողներ են, տեղի ԶԼՄ-ներին տեղեկացրել է Պինտուն նահանգի կառավարությունը։
Մեկ հրշեջ եւ երեք մարդ համարվում են անհետ կորած։
Թայվանի նախագահ Ցայ Ինվենը այցելել է պատահարի վայր շաբաթ առավոտյան եւ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նրա խոսքով՝ ներկայում ողբերգության պատճառները հետաքննվում են։