Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Երևանում բողոքի ակցիաներ են իրականցվում, պարալիզացված են մայրաքաղաքի փողոցները։
Արցախցիների ճակատագիրն անհանգստացնում է ոչ միայն երևանցիներին։ Այս պահին Գեղարքունիքի մարզում զոհվածների ծնողները փակել են Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Նորատուսի հատվածը։
«Ստեղծված վիճակով պայմանավորված՝ զոհվածների ծնողները դուրս են եկել փողոց․ թե՛ Մարտունուց, թե՛ Սևանից, թե՛ Գավառից մարդիկ դուրս են եկել, իրենց մտահոգությունն են հայտնում»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Գրիգորյանը։
Նա նշեց, որ Նոտատուսի համայնքապետարանից մարդիկ չկան ակցիա իրականացնողների մեջ, սակայն, որևէ արգելք չի եղել։
Տեսանյութն՝ այստեղ
Նարե Գնունի