«Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։
«Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի լուսանկարն է, որին ստիպել են լքել իրենց տները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով: Նրանք իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն չունեն, բայց Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը:
Շտապ գործողություններ պետք է ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը։