Հաջորդ քայլը Բաքու-Սյունիք. Ադրբեջանում քննարկում են «վերադարձի» ծրագրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 25-ին Ադրբեջանի խորհրդարանում լսումներ են նախատեսված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով։ Հիշեցնենք, որ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն Սյունիքի մարզը և Վայոց ձորի մարզի մի մասը։
Ինչպես հայտնում է APA-ն, միջոցառումը կներառի «կարծիքների փոխանակում ներկայիս Հայաստանից ադրբեջանցիների զանգվածային տեղահանության հարցերի շուրջ՝ նրանց պապենական հողերը, Արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրավական ասպեկտները, հայերի կողմից կատարված հանցագործությունների իրավական գնահատականը և այլ հարցեր։
Այսպիսով, Բաքուն իր օրակարգում ունի նոր նպատակ՝ Սյունիքի գրավումը։