Ոչ ոք չի կարող հավատալ, որ այս գործողությունը կանխամտածված չէր․ Քոլոնան՝ Ադրբեջանի՝ ԼՂ վրա հարձակման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիան անվտանգության խորրդի հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լրջությունը։ Շաբաթներ շարունակ մեծաքանակ զորքի և զինամթերքի կուտակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել լայնածավալ ռազմական գործողություն սկսել, գործողություն, որի ընթացքում կիրառվել են ցամաքային և օդային միջոցներ, որոնք ազդել են խաղաղ բնակչության վրա։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարեց Ֆրանցիայի Արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան։
«Ոչ ոք չի կարող հավատալ, որ այս գործողությունը կանխամտածված չէր, չնայած՝ բանակցային լուծումներ գտնելու ջանքերը ավելի էին ինտենսիվանում և նախորդ օրը 3 ամսվա մեջ առաջին անգամ հումանիտար օգնության մատակարարումը վերականգնվել էր»,- ասել է նա։
Քոլոնայի խոսքով՝ Ֆրանսիան անմիջապես ուղղակիորեն դատապարտել է այս անընդունելի հարձակումը, որը հակասում է հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման`ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքին․
«Մենք միակ երկիրը չենք, որ այսպես է կարծում։ Այս սեղանի շուրջ գտնվող շատ երկրներ նույնպես անդրդվելիորեն մերժել են այս բռնությունն ու կամայական վարքագիծը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել զսպվածություն և հարգել միջազգային իրավունքը։
Ինչպես և սպասելի էր, այս քայլի արդյունքը հատկապես ծանր էր հարյուրավոր վիրավորներով և տասնյակ զոհերով՝ ներառյալ քաղաքացիական անձինք՝ ներառյալ երեխաներ։
Երեկ հրադադար է հայտարարվել։ Դա անհրաժեշտություն էր և կարևոր է, որ այն հարգվի»։
ՆՅՈՒԹԸ ԼՐԱՑՎՈՒՄ Է