Ժոզեպ Բորելը և Արարատ Միրզոյանը ելույթ կունենան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ղարաբաղի հարցով նիստում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով։ Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը՝ X-ի իր էջում։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնեց, որ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես ելույթ կունենա։