Բաքվի ներկայացրած «խաղաղության համաձայնագրի» նախագիծը բաղկացած է հինգ կետից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքվի ներկայացրած «խաղաղության համաձայնագրի» նախագիծը բաղկացած է հինգ կետից։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից, որոնք պայմանավորված են միջազգային օրենսդրությամբ։ Այդ փաստաթղթի կարեւորագույն կետերից մեկը երկու պետությունների փոխադարձ հարգանքն է, այդ սկզբունքին հավատարմությունը հաստատել են երկու կողմերը»,-ասել է նա Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Համաձայնագրի նախագիծը նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի լրումն պետությունների միջեւ սահմանների հարգման, ինչպես նաեւ հայտարարում է կողմերի չմիջամտությունը միմյանց ներքին գործերին»,-հավելել է նա։