Խաղաղապահները տարհանել են 5000 արցախցու․ ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս խաղաղապահները շուրջ հինգ հազար մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բոլոր տարհանվածներին տրամադրվում են հանգստի վայրեր և տաք սնունդ, իսկ ռազմական բժիշկները նրանց որակյալ բուժօգնություն են ցուցաբերում։
Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ․ հայնտում է ՊՆ-ն։