Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները տեղի կունենան խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։ ՌԴ նախագահ Վ.Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը և ողջունել է ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ։
Չնայած դժվարին պայմաններին՝ խաղաղապահները շարունակում են ճշգրիտ կատարել իրենց հանձնարարված խնդիրները և բազմակողմանի օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանն ու փախստականներին, այդ թվում՝ ռազմական բժիշկների ուժերով։
Հույս է հայտնվել, որ ապագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի և կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։