Կրեմլ․ Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղում թիրախները ռազմական օբյեկտներն են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը շատ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Մոսկվան լսում է Բաքվի հայտարարություններն այն մասին, որ թիրախները միայն ռազմական օբյեկտներն են, եւ հույս ունի, որ այդպես էլ կա։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախ են միայն ռազմական օբյեկտները, եւ որ դրանք չեն աշխատում քաղաքացիական նպատակներով։ Ուզում ենք հուսալ, որ այդպես էլ կա։ Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակին»,-ասել է նա։