Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Արցախում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՃապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, և հակամարտության բոլոր կողմերին երկխոսություն սկսել։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավայի անունից տարածված հայտարարության մեջ։
«Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և ռազմական գործողությունները», - ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին երկխոսության գնալ խաղաղ կարգավորման համար։