Երևանում մեծ հանրահավաք կլինի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 20-ի երեկոյան մեծ հանրահավաք է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու միայն մեկ հնարավորություն կա։ Պետք է կարողանանք պաշտպանել Արցախը, տեր կանգնել Հայաստանին։ Պետք է ոտքի կանգնենք` անկախ մեր ունեցած ցանկացած տարաձայնությունից։ Պետք է համազգային գործադուլ և դասադուլ իրականացնել Երևանում և մարզերում։ Գործադուլը չի վերաբերում միայն առաջնային նշանակություն ունեցող ոլորտներին` դեղատներ, հիվանդանոցներ, հացի գործարաններ»,- նշել է նա։