Աշխարհի «ամենաանճոռնի ջինսերը» համացանցի հակահիթն են դարձել
ՎԻԴԵՈTopshop-ի նոր հավաքածուն հակագովազդի ալիքով համացանցում քննարկումների թեմա է դարձել: Խնդիրը Clear Knee Mom Jeans ապրանքանիշի ջինսերի վերջին հավաքածուի մեջ է, որը կոչել են «աշխարհում ամենաանճոռնին»:
Ըստ Today-ի՝ բացասական արձագանքի է արժանացել ջինսի գինը. այն 95 դոլար արժե:
@frankencute անունով օգտատերը ենթադրել է, որ նման էքստրավագանտ ջինսին հարմար կլինեն նույնքան արտասովոր երկարաճիտ կոշիկները:
Իսկ ամերիկյան հանրահայտ շոուներից մեկի հաղորդավար Ռոն Քորնինգը նման տաբատով եթեր է դուրս եկել՝ հանդիսատեսին հաղորդելով, որ անձամբ է պատրաստել եւ ընդամենը 12.5 դոլարով: