Հույս ունենք՝ հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանն ակնկալում է շարունակել անխոչընդոտ մարդասիրական մատակարարումները Ղարաբաղի բնակիչներին սեպտեմբերի 18-ին ապրանքների առաքումից հետո. այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար։