Մենք լեգիտիմացրեցինք իրենց պարտությունը. Թևանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքացիները, ովքեր քվեարկեցին, լուրջ հարված հասցրեցին ՔՊ-ին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«ՔՊ-ն օգտագործեց կեղծելու բազմաթիվ միջոցներ, բայց մեր ժողովուրդը կարողացավ իր ձայնը բարձրացնել։ Քաղաքացիներից շատերը երևի փոշմանել են, որ չեն մասնակցել, քանի որ կար սկեպտիցիզմ, որ ընտրություններով հնարավոր չի լինի ինչ-որ բան փոխել։ Մենք լեգիտիմացրեցինք իրենց պարտությունը, սա առաջին քայլն էր։ ՄԵնք նպատակ ենք դրել գնալու ամբողջական իշխանափոխության, որը սկսելու ենք Երևանից և այս պահին մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»,- ասաց նա։
Թևանյանի խոսքով, բոլորին հետաքրքրում է, թե ինչ սխեմաներ կարող են լինել Երևանում.
«Մենք ունենք սկզբունքներ, թե որ ուժերի հետ կարող ենք համագործակցել և մենք բաց ենք քննարկումների համար այն ուժերի հետ, որոնք ոչ մի պարագայում հնարավոր չեն համարում ՔՊ-ի հետ համագործակցությունը»,- նշեց Թևանյանը։