Դիլիջանի թունելում վրաերթի ենթարկված քաղաքացին ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 83-ամյա Վիգեն Պ.-ն իր վարած Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի միջնամասում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտին Ս.-ին․ հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին հայտնել ոստիկանության Սևանի բաժին:
Ոստիկանության Սևանի բաժին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայի ուղղաթիռով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս Մարտին Ս.-ն մահացել է: