Դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում այսօր առաքում ենք անհրաժեշտ պարագաներ․ ԿԽՄԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀումանիտար կոնսենսուս գտնելու համար դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում այսօր մենք բերում ենք ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ։ Այսպիսի հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն անդրադառնալով Արցախ հումանիտար բեռնափոխադրումների թույլատրմանը։
«Այն ներառում է 2 բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են առաքում Լաչինի և Աղդամի ճանապարհներով»,- X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել կառույցը։