Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր Լաչինի միջանցքով Արցախից 80 մարդ է եկել Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, Լաչինի միջանցքով Արցախից 80 մարդ է եկել Հայաստան, այս մասին տեղեկացնում է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության տելեգրամյան ալիքը։
«Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի քաղաքացիների ընդունելության կետ են դիմել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք Ադրբեջանի շրջափակման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը և չեն կարողացել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները կազմակերպել են այդ մարդկանց տեղափոխումն ու ուղեկցումը Լաչինի միջանցքով, վերահսկել նրանց անցումը ադրբեջանական կողմի սահմանային հսկողության կետով, օգնել են բեռնել և տեղափոխել գույքը, ինչպես նաև հարմարավետ ավտոբուսներով տեղաշարժվելու հնարավորություն են տվել»,- ասվում է Ռուսական խաղաղապահ առաքելության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան ինը ամիս։