Բայրամովը և ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։