Հին նմուշի դոլարները մանրում են ցածր փոխարժեքով. ԿԲ-ն և իշխանությունը հանցավոր համաձայնության մեջ են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում փոխանակման կետերը գումար աշխատելու նոր մեթոդ են գտել, որոշել են, որ այլևս ամերիկյան արժույթը կարող են ընդունել 3 դրամ ցածր սակագնով, եթե հին նմուշի դրամանիշներ են։ Աշխարհում որևէ տեղ նման բան գոյություն չունի, միայն Հայաստանում է, որ հին նմուշի դրամանիշներն ընդունում են ավելի ցածր կուրսով, մտեք գրեթե ցանկացած փոխանակման կետ և ձեզ կասեն, որ այդ դրամանիշն ընդունում են սահմանված փոխարժեքից 3 դրամով պակաս։
Հայաստանի Կառավարությունն ու Կենտրոնական բանկը երկար ժամանակ աչք են փակում այս ապօրինության վրա։ Ըստ ամենայնի՝ իրենք էլ փայ ունեն այս բառի բուն իմաստով կողոպուտի մեջ, չկա որևէ թուղթ և որոշում, որը փոխանակման կետերին և բանկերին կպարտադրի կամ կթույլատրի հին նմուշի դրամանիշներն ընդունել ավելի ցածր փոխարժեքով։ Հարց է ծագում, ու՞մ է պետք նման Կենտրոնական բանկը, որն ուղղակի խթանում է ապօրինությունը և որքան միլիոնավոր դոլարներ են գրպանվում այս հանցագործության մասով։ Տեղեկությունն իրական հաղորդում է հանցագործության վերաբերյալ։
Մեր թղթակցի հետ զրույցում մի քանի սփյուռքահայեր, հատկապես Միացյալ նահանգներից եկած, պարզապես ցնցված էին այս իրողությունից՝ նշելով, որ անգամ դոլարի երկիր ԱՄՆ-ում նման բան գոյություն չունի, իսկ հին նմուշի դրամանիշները փոխանակում կամ օգտագործում են նույն կերպ, ինչ նոր նմուշի դոլարները։
Անժելա Ղազինյան