ՌԴ ԱԳՆ-ն կեղծ է որակել ՀՀ-ում Ռուսաստանի կողմից հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկատվությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայտարարությունները, թե Հայաստանում կան ռուս մարտիկներ, ովքեր իբր պատրաստվում են երկրում հեղաշրջում իրականացնել, կեղծիք են. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես սա կարող եմ որակել որպես կեղծիք»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, որ այդ հաղորդագրություններին նույն գնահատականն արդեն տվել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, ով այն անվանել է «հիմարություն»։