Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեպոլիտիկ տգիտության և գեղցի շուստրիության խյուս՝ դավաճանության համով. Աշոտյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից․ 

«Փաշինյանի վերջին հարցազրույցը Հանրայինին կանխատեսելիորեն վատն էր, լի իրեն բնորոշ ստերով, անբարոյականությամբ և տգիտությամբ: Վստահ եմ, որ հանրային քննարկումների տիրույթում դրանք բացահայտվել և մեկնաբանվել են հայ հասարակության համար ընկալելի ծավալով և շեշտադրումներով: Մի քանի դրվագների վրա հարկ եմ համարում հրավիրել ընթերցողի ուշադրությունը:

1. Արցախի նախագահի ընտրությունների մասին

Արցախի նոր ղեկավարի ընտրությունը չշնորհավորելու փաստն անգամ այդքան աղաղակող և նողկալի չէր, որքան Նիկոլի «հիմնավորումներն» այդ առիթով: Ամեն ինչ պարզ է, և երկիմաստության տեղ չի թողնում: Այդ բառակույտը լսելու ընթացքում ակամայից հիշեցի Էրդողանի ընտրությունների կապակցությամբ ՔՊ-ական օրգաստիկ արձագանքը, շնորհավորանքները և Փաշինյանի հանրային ստորացման արարողությունն Անկարայում Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:

Մի հետաքրքիր դրվագ ես հիշեցնեմ: Ըստ մամուլի հրապարակումների, որոնք այդպես էլ չեն հերքվել, Փաշինյանը որպես նվեր՝ Էրդողանին տարել էր նրա դիմանկարով ձեռագործ գորգ: Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է պետք ձեռքով անգամ միջին չափսերի գորգ գործելու համար, ակնհայտ է, որ Նիկոլն Էրդողանի ընտրություններին պատրաստվել էր վաղօրոք՝ անցնելով սույն ռեգիոնալ ինտիմից առաջ անհրաժեշտ հիգիենիկ և կոսմետիկ պրոցեդուրաները: Եվ այս ամենն ընդգծում է Արցախի նախագահի ընտրության կապակցությամբ Փաշինյանի պահվածքի դիսոնանսը:

2. Արցախի մասին

Արցախի մասին խոսելիս Նիկոլը մեկ այլ, էլ ավելի վտանգավոր շեշտադրում արեց, այսպես ասած, «ձեռքի հետ» կոչ անելով չքաղաքականացնել Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկված Արցախի ժողովրդի մարդասիրական աղետը:

Այս պնդումը թե՛ իրենց դավաճանական քաղաքականության շարքից է, թե՛ կլինիկական տգիտության արտահայտում: Խուսափելով քաղաքականացնել այդ աղետը՝ Նիկոլը փորձում է մեխ խփել Արցախի պետականության և ապագայի դագաղին. սա անառարկելիորեն տեսանելի է: Բայց…Անգամ իր իսկ որդեգրած հակաարցախյան գիծը տանելու տեսակետից սա մտավոր իմպոտենցիայի համախտանիշ է առնվազն 2 պատճառով:

Առաջինը, այդ հումանիտար աղետն անթրոպոգեն է (մարդաստեղծ), ոչ թե տեխնոգեն կամ բնական արհավիրքի հետևանք: Այսինքն՝ ինքնին քաղաքական է:

Երկրորդը, անգամ նիկոլական՝«Արցախի հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» բանաձևի շրջանակներում, որով փոխարինման փորձեր են արվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, և որն առաջ են բրդում Նիկոլի գեոպոլիտիկ դաշնակիցները, Արցախի 120 000 բնակիչների հումանիտար աղետն իրենց իրավունքների ոտնահարման հետևանք է Ալիևի (և Նիկոլի) կողմից, հետևաբար՝ կրկին քաղաքական է:

3. Հռոմի ստատուտի վավերացում

Այս թեմայով մեկնաբանությունները ևս վիրավորական են բանականության համար՝ անկախ Ռուսաստանի նկատմամբ գնահատականներից: Պայմանավորել և հիմնավորել այդ քայլն Ադրբեջանի ագրեսիան իբրև թե միջազգային այդ գործիքով ճնշելու և պատժելու հնարավորությամբ՝ չորքոտանի, երկարականջավոր, համառ և զռռոց հանող կենդանիների տեղ սեփական ժողովրդին և ռազմավարական դաշնակցին դնելու գեղցի փորձ է՝ երկու պատճառով:

Նախ, կոլեկտիվ Արևմուտքը շատ բաց տեքստով խոսում է այն մասին, որ չի պատրաստվում որևէ անգամ ամենամեղմ կամ ձևական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ (հիշեցնեմ միայն, օրինակ, Բորելի և ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններն այս հարցով):

Եվ, երկրորդը, 44-օրյա պատերազմի արդյունքում առկա են բազմաթիվ փաստեր, միջազգային զեկույցներ, ապացույցներ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին: Ավելին, իմ կուսակցության ջանքերով Եվրոպական խորհրդարանի զեկույցներում ներառվել էին այդ պատերազմը հետաքննելու և մարդկության դեմ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատժելու մասին դրույթներ: Սակայն Փաշինյանի կողմից ներվեց Ադրբեջանի կրիմինալ պահվածքը, հայկական դիվանագիտությունը ոչ մի քայլ չձեռնարկեց միջազգային մեխանիզմներով Ալիևին պատժելու համար:

Ուստի, մտքում ունենալով ոչ հեռավոր անցյալի այս դրվագները՝ հարկ է կտրականապես մերժել Նիկոլի կողմից բերված փաստարկները Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտության մասին:

4. Աննա Հակոբյանի կիևյան այցի մասին

Այս հարցը «չքաղաքականացնելու» փաշինյանական կոչը նույնքան զավեշտալի էր, որքան գրեթե ամբողջ հարցազրույցը: Առհասարակ հայ-ռուսական քայքայվող հարաբերությունների մասին կարիք կա առանձին խորքային անդրադարձի:

Այստեղ ընդամենը մի զուգահեռ կանցկացնեմ: Եթե անգամ Աննա Հակոբյանն այցելեր «Նուբարաշեն» ՔԿՀ կամ այլ մեկուսարան՝ ծանոթանալու համար այն պայմաններին, որոնցում պահվում են իր ամուսնու կողմից ապօրինի հետապնդումների ենթարկվող մարդիկ, ապա այդ այցը, անառարկելիորեն, կդիտվեր՝ որպես քաղաքական: Ուր մնաց, թե փորձեք Ուկրաինա կատարած այցելությունը հրամցնեք՝ որպես «մարդասիրական»…

Հանրայինին տված ողջ հարցազրույցում ընդամենը մեկ դրվագ կա, որտեղ Նիկոլն անկեղծ էր. Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին իր ափսոսանքը: Մնացածը գեղցի շուստրիության և գեոպոլիտիկ տգիտության խյուս էր՝ դավաճանության դառը համով:

Կառաջարկեմ Փաշինյանից պետպատվերի շրջանակներում նոր հարցազրույցներ վերցնելու փոխարեն՝ վերջապես հեռարձակել 44-օրյա պատերազմից առաջ նրա տված հարցազրույցը, որն այդքան մեծ խնամքով առ այսօր թաքցնում եք հայ ժողովրդից: Հաստատ ավելի օգտակար և «ուսուցողական» կլիներ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.09.2023»

В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»
Самое популярное