Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեյսմոլոգները 6,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Բերինգ կղզու մոտակայքում՝ Կոմանդերների վրա. հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնը։
«Երկրաշարժի ուժգնությունը 6.1 բալ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Նիկոլսկոյե գյուղից 40 կմ հեռավորության վրա։