Ուկրաինան աջակցություն է հայտնել Ադրբեջանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախում նախագահի ընտրությունը` իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Դա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:
Ուկրաինան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: