Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց թուրքերի հետ (ֆոտո, վիդեո)
ՍՊՈՐՏԵվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվեց Թուրքիայի թիմին եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Խաղի մեկնարկից առաջ թուրք հանդիսականները սուլեցին Հայաստանի հիմնի ժամանակ։
Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Զգալի տարածքային առավելություն ունեին դաշտի տերերը՝ գնդակի 66 տոկոս վերահսկողությամբ։ Սակայն թիմերը դարպասին կատարեցին 2-ական հարված։
27-րդ րոպեին գնդակի համար պայքարում մրցակցին գցելու համար դեղին քարտ ստացավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
29-րդ րոպեին տպավորիչ սեյվ կատարեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։
31-րդ րոպեին հզոր հարված կատարեց Թուրքիայի հավաքականի դարպասին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Սեյվ կատարեց թուրքական «Բեշիկթաշի» դարպասապահ Մերտ Գյունոկը։
Առաջաին խաղակեսի վերջին վայրկյանների հեռվից վտանգավոր հարված կատարեց Վահան Բիչախչյանը, սակայն մի քանի միլիմիտեր շեղ ստացվեց։
Ընդմիջումից հետո առաջինը հաջողության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը։
49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Երեւանի «Փյունիկի» 33-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
79-րդ րոպեին վտանգավոր գրոհ կազմակերպեց Հայաստանի հավաքականը, կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն վերջին պահին թուրք պաշտպանները կարողացան հեռացնել դարպասը։
82-րդ րոպեին մրցակցի հետ բախվելու համար դեղին քարտ ստացավ պաշտպան Վարազդատ Հարոյանը։ «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Կահվեչին գլխի վիրակապով շարունակեց խաղը։
88-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Ռենի» 21-ամյա հարձակվող Բերտուդ Յիլդիրիմը (տեսանյութ)։
Ավելացված ժամանակում Թուրքիայի թիմի դարպասապահի դեմ դուրս եկավ Էդուարդ Սպերցյանը, սակայն Գունոկը սեյվ կատարեց։
D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում։ Երկրորդ տեղ բարձրացավ Խորվաթիայի հավաքականը, որն իր երրորդ խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային եւ ունի 7 միավոր։
Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։