ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն:
Ըստ Արցախի ՊԲ-ի՝ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։