Միշել․ Եվրամիությունը շարունակում է քննարկել ռուսական ադամանդների դեմ պատժամիջոցների հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատել ռուսական ադամանդների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցի շուրջ։
Ըստ նրա, սա այն հարցն է, որի շուրջ «կարելի է ավելին անել»։
Միաժամանակ, Շառլ Միշելը չի հստակեցրել, թե երբ հնարավոր կլինի ԵՄ նոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի Դաշնության դեմ։