Արցախում նախորդ օրերի համար նախատեսված կտրոններից չօգտվողները սեպտեմբերի 8-ին կարող են հացը դրանցով գնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Ս.թ. սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 4 կտրոնով:
Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2 և 3 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել սեպտեմբերի 8-ին»: