ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից․ Սարգիս Խանդանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ-ի անդամ լինելով Հայաստանը չի կորցնում իր սուվերենությունը։ Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Խանդանյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ կունենանք։
«ՀԱՊԿ-ն է, որ ձեռքերը լվացել է Հայաստանից և դուրս եկել Հայաստանից»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն կարող է լինել Հայաստանի համար անվտանգություն ապահովող, վերջինս պատասխանեց․
«ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկումները ռոմանտիզացվում են մեր լրատվական դաշտում և հանրությունում: Կան երկրներ, որոնք չունեն հակամարտություններ, աշխարհի ամենախաղաղ երկրներն են ու այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, ինչպե՞ս եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հայաստանի Կառավարությունը երբևէ դիրքորոշում չի հայտնել, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին»: