Սուխում քաղաքում ընթանում է Ռուբեն Դիլենյանի հիշատակին նվիրված թենիսի հանրապետական մրցաշարը
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Աբխազիայի Սուխում քաղաքում մեկնարկել է թենիսի հանրապետական մրցաշարը՝ նվիրված Աբխազիայի թենիսի վաստակավոր մարզիչ, աբխազական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Ռուբեն Դիլենյանի հիշատակին:
Մրցաշարին մասնակցում են 77 մարզիկներ հանրապետության տարբեր քաղաքներից և շրջաններից:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 10-ին: